Վարչապետը Յարոսլավլում խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 17:53

mhm41945-copyՎարչապետ Տիգրան Սարգսյանը,  Յարոսլավլի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին,  նշել է, որ Հայաստանը սկզբունքային է իր դիրքորոշման մեջ` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

Նա անդրադարձել է Հայաստանի սոցիալ տնտեսական վիճակին, խոսել այն միջոցների մասին, որոնցով Հայաստանը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։

Այսօր Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել Յարոսլավլ` մասնակցելու Հայաստանի  և Ռուսաստանի  միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք 11-րդ նիստին։

Հանդիպումից հետո  Տիգրան Սարգսյանն ու ՌԴ Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովը  քննարկել են  տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են  Յարոսլավլում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու  կառուցմանը:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply