Բանակում զինվոր է սպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 13:03

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից 2012թ. հունվարի 27-ին`ժամը 03:05-ի սահմաններում, տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply