Փրկարարները գետից տիկնիկ են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 12:59

Հունվարի 29-ին`ժամը 14.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում`Փամբակ գետում (Փամբակ գյուղի մոտ) նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել կասկածելի մարմինը. պարզվել է, որ այն տիկնիկ է:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply