Մահացել են իրենց բնակարաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 12:55

Հունվարի 27-ին`ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 71 շենքի 92-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները`  բացելով բնակարանի դուռը, ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են 1950 թվականին ծնված Կառլեն Խաչատրյանի  դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հունվարի 29-ին`ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 230ա տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները`  բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են Սամվել Կակոսյանի (մոտ 55տ) դին և հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին:

 

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply