Այրվող տանը գտել են 40-ամյա տղամարդու դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 12:46

Հունվարի 27-ին`ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972 թվականին ծնված Գեորգի Ազիզբեկյանի դին՝ այրվածքներով:

 

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply