Մահացել է Օսմանյան կայսրության գահի վերջին ժառանգորդը

Օրվա լուր | | September 24, 2009 17:38

8618597 տարեկան հասակում Ստամբուլում մահացել է Օսմանյան կայսրության արքայական տոհմի վերջին ժառանգորդը` Էրտուգրուլ Օսմանը:

Նա ծնվել է 1912-ին և իր կյանքի առաջին տարիները անցկացրել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող արքունական պալատում: Սակայն 20-ական թվականներին Թուրքիայում հանրապետական կարգերի հաստատմամբ` Օսմանը զրկվել է գահի ժառանգության իրավունքից:

Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը նրա ընտանիքին վտարել է երկրից: Դրանից հետո նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է Նյու-Յորքի իր համեստ բնակարանում:

Օսմանը Թուրքիա է վերադարձել միայն 1990-ականներին` տուրիստական խմբի կազմում, որը պետք է ուսումնասիրեր նրա պապի պալատը:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply