Արման Երեմյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 30, 2012 12:39

Հունվարի 29-ին կրկնակի ուրախություն ապրեց Արման Երեմյանը: Կազան քաղաքում անցկացված թհեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարում, 80 կգ քաշայինների եզրափակիչում, Արմանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ հոլանդացի Թոմ Մոլեթի նկատմամբ,գրավեց առաջին տեղը և արժանացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի: Մինչ այդ  մեր մարզիկը պարտության էր մատնել չեխ Թոմաշ Հրդինային, գերմանացի Ալբերտո Սելեստրինին և  իսպանացի  Նիկոլաս Գարսիա Հեմին: Երևանցին  նույն օրը նաև   ինքն իրեն հրաշալի նվեր մատուցեց ծննդյան 26-րդ տարեդարձի առթիվ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ   Դանիելյանի աշակերտը մարզաձևում առաջինն է մեզանում, ով արժանացավ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքին: Նա  մեր երկրում նաև   առաջինն է,  ով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը  /2008թ. /: Ուզում ենք  հավատալ, որ թհեքվոնդոյի մեր լավագույն վարպետն իր մարզաձևում առաջինը կդառնա  օլիմպիական խաղերի մեդալակիր:

Հայաստանի մարզասերների անունից  ՀԱՕԿ-ը շնորհավորում է Արման Երեմյանին և նրանից ակնկալում  հաղթանակներ նաև լոնդոնյան  ստուգատեսում:

Կազանում մեր երկրորդ մասնակից Հայկազ Սամվելյանը /58կգ / անմասն մնաց խաղարկված ուղեգրերից:

,,Լոնդոն-2012 ,,-ի խաղեր  մեկնող մեր մարզիկների թիվն  ավելացավ, հասավ 12-ի:

ՀԱՕԿ-ի լրատվական բաժին

 

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply