Իտալիայում վախճանվել է երկրի նախկին նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 12:20

Իտալիայի նախկին նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոն մահացել է Հռոմում, 93 տարեկանում: Իտալիայի ամենահարգարժան քաղաքական գործիչներից  մեկը` Սկալֆարոն , Իտալիայի նախագահ է նշանակվել 1992-ին, երբ երկրում կոռուպցիոն սկանդալ էր ծավալվել: Այն ժամանակ բացահայտվել էր, որ երկու առաջատար կուսակցությունները` պահպանողականներն  ու սոցիալիստները,  հասարակական հիմնադրամներից գումարներ են յուրացրել:

Սկալֆարոն այն եզակի գործիչներից էր, ովքեր միաժամանակ 3 պաշտոն են զբաղեցրել` ներքին գործերի նախարար, սենատի խոսնակ և երկրի նախագահ: 1999-ին` իրավասությունները վայր դնելուց հետո, Սկալֆարոն, Իտալիայի բոլոր նախագահերի պես, նշանակվել է ցմահ սենատոր:

« Սկալֆարոն Իտալիայի պատմության ամենադժվարին ժամանակաշրջանում է  պետությունը ղեկավարել:  Նա բարոյական ազնվության տիպար էր»,- նշվել է ներկայիս նախագահ Ջորջո Նապոլիտանոյի պաշտոնական հայտարարության մեջ:

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply