Ամերիկայում դպրոցականներին արգելվել է ուգի կրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 12:02

Փենսիլվանիայում` Փոթսթաուն քաղաքի դպրոցներում,  արգելվել է դպրոց հաճախել ուգիներով, քանի որ հենց դրանց մեջ են աշակերտները պահում բջջայինները, ինչը խստորեն  արգելված է:

Տնօրենի հրամանով, ուգիներով դպրոց կարելի է գալ, սակայն դպրոցում անպայման պետք է  այլ կոշիկ հագնեն: Ծնողների վերաբերմունքն այս հրամանին միանշանակ չի եղել. ոմանք դժգոհություն են հայտնել, քանի որ հրամանը միայն աղջիկներին է  վերաբերում, իսկ մյուսները նույնիսկ գոհ են:

Իսկ մի 13-ամյա դպրոցական ասել է. «Արգելքն անիմաստ է, քանի որ երեխաները միևնույն է, կարող են դասարան բերել հեռախոսներ այլ միջոցներով, ասենք` կրկծկալի մեջ թաքցրած, գրպաններում»:

Իսկ ուգի արտադրող ընկերությունն էլ արգելքի մասին ասել է, որ այն  վիճելի բնույթ է կրում:

 

Դիտվել է 1690 անգամ:
Print Friendly

Leave a Reply