«Կոստա Կոնկորդիան» ջրից կհանեն 10 ամսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 11:49

Ջիլյո կղզու մոտ  խորտակված զբոսանավը ջրից դուրս կբերեն մոտավորապես 7-10 ամսում: Գործողության արագությունը կախված է բնակլիմայական պայմաններից:

«Նավատեր ընկերությունը մրցութային կարգով կընտրի այն ֆիրման, որը կզբաղվի նավի դուրսբերման գործով»,- ասել է  Իտալիայի քաղպաշտպանության վարչության պետ Ֆրանկո Գաբրիելին:

Ներկայումս  եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցված են նավից դիզելային վառելիքի  դուրսբերման աշխատանքները: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները:

Զբոսանավը վթարվել էր հունվարի 14-ին` բախվելով ստորջրյա խութի: Հայտնաբերվել է 17 դիակ, 10 ուղևոր համարվում է անհետ կորած: Նավապետը տնային կալանքի մեջ է: Նրան մեղադրում են կատարվածի համար, քանի որ նա խորտակվող նավից առաջինն է փախել` ուղևորներին տարհանելու փոխարեն:

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply