Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 12:45

Հունվարի 27-ին`ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.48-ին, մարվել`15.08-ին:

Ամբողջությամբ այրվել է Մ.Ղուկասյանին պատկանող ոչ բնակելի տնակը:

Հունվարի 28-ին` ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 23 շենքի 10-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել՝ 19.07-ին:

Վ.Շալոյանին պատկանող բնակարանում այրվել են մահճակալ, անկողին, գորգ և վարագույր:

Նույն օրը`ժամը ժամը 18.32-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 10 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.51-ին, մարվել՝ 19.13-ին:

Այրվել է փայտյա տնակի տանիքը  և դրսի պատը:

Նույն օրը`ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի Գ.Վար­դանյան փողոցի թիվ 61 տան բակում՝ անասնագոմի տանիքում, այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 19.44-ին:

Այրվել է 40 հակ անասնակեր:

Նույն օրը` ժամը 20.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցի թիվ 10 տան բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.40-ին, մարվել՝ 20.55-ին:

Այրվել է «ՎԱԶ-2111» մակնիշի 35 ԼՍ 889 պետհամարանիշի ավտոմեքենան՝ մասամբ:

Հունվարի 29-ին`ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աղաբաբյան նրբանցքի թիվ 7 տան հարակից գոմում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.19-ին, մարվել`03.02-ին:

Այրվել է Ամիրյանին պատկանող անասնագոմի տանիքը` մոտ 5քմ մակերեսով, կից օժանդակ շինության տանիքը` 18քմ մակերեսով, այնտեղ կուտակած մոտ 100 կգ խոտ, ինչպես նաև ծխախեղդ են եղել կով և հորթ:

 

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply