Գյումրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 30, 2012 10:49

Հունվարի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին՝ Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել և ընկնել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 809 անգամ: