Շմոլ գազից թունավորվել են Աբովյանի 3 և Մայիսյանի 2 բնակիչներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 10:45

Հունվարի 29-ին, ժամը 00.15-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:

Հունվարի 28-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մայիսյան գյուղի 2 բնակիչներ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:

Երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply