Փրկարարները բնակարանում գտել են 55-ամյա տղամարդու դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 10:29

Հունվարի 29-ին, ժամը 21:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և  հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ  դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1957 թ. ծնված Համազասպ Պետրոսյանի դին:

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply