Հյուսիսային Կարոլինայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2009 16:48

52Ամերիկյան այս նահանգում գտնվող ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ: Սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության փլուզված գործարանի շրջակայքում աշխատող փրկարարները փլատակներից հանել են 2 դիակ: 1-ի ճակատագիրը հայտնի չէ:

Դժբախտ պատահարի արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է 40 հոգի, որոնք հոսպիտալացված են տարբեր աստիճանի այրվածքներով:

Պայթյունի պահին շենքում գտնվելիս է եղել 400 աշխատակից.պատճառները պարզվում են: Մի քանի օր առաջ ձեռնարկությունում անանուն հեռախոսազանգեր էին ստացվել նախատեսվող հրկիզման սպառնալիքներով, սակայն ընկերության ղեկավարությունը չի կարծում, որ դրանք կապված են այսօրվա պատահարի հետ:

AP

Լուսանկարը` AFP

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply