Ռոստրոպովիչի զավակները Mauboussin ոսկերչական տանը դատի են տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 19:20

400 հազար եվրոյի հայց են ներկայացրել լեգենդար երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի դուստրեր Օլգան և Ելենան  ֆրանսիական ոսկերչական Mauboussin տան դեմ: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական ազդեցիկ բիզնես   Challenges շաբաթաթերթը:

Նրանք մեղադրում  են ոսկերչական ընկերությանը իրենց գովազդային արշավի ժամանակ  Մստիսլավ Ռոստրոպովիչի հայտնի լուսանկարները օգտագործելու մեջ:  Այդ լուսանկարներում նա ելույթ էր ունեցել Բերլինի պատի մոտ  1989թ. աշնանը, որից երկու օր անց այն քանդվել էր: Երաժիշտը Պատի մոտ ոգեշնչված կատարել էր Բախի սյուիտը: Այդ պահի լուսանկարը միացյալ Եվրոպայի խորհրդանիշը դարձավ և հիմա Mauboussin-ի այն օգտագործում է իր գովազդային արշավում: Ռոստրոպովիչի դուստրերի հայցում նշված է , որ դրանով ոսկերչական տունը իրենց”նլութական և բարոյական ” վնաս է հասցրել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

1827թ. Փարիզում ստեղծված Mauboussin տունը շատ երկրներում բացառիկ խանութների ցանց ունի:

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply