Կործանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ամենաժամանակակից անօդաչու սարքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 17:18

Այսօր ,Իսրայելի կենտրոնական մասերում կործանվել է  երկրի ռազմաօդային ուժերին պատկանող  Eitan (Heron-TP) անօդաչու սարքը, հաղորդում է  “Եդիոտ Ահպոնոտը”:  Նախնական տեղեկության համաձայն զոհվածներ  և տուժածներ չկան:

The Jerusalem Post-ը գրում է, որ անօդաչուն թռել է ՌՕՈւ-ի Տել-Նոֆ բազայից և կատարելու էր փորձնական թռիչք: Ինչն էր վթարի պատճառը հայտնի չէ:  Ականատեսներից մեկի վկայությամբ թռչող սարքը մեծ արագությամբ խրվել է գետնի մեջ և պայթել:

Իսրայելի ՌՕՈՒ-երը սկսել են վթարի պատճառներն ուսումնասիրման հետաքննությունը:

Eitan անօդաչուն իրենից ներկայացնում է  БПЛА Heron-ի ժամանակակից տարբերակը և հանդիսանում է Իսրայելի բանակի ՌՕՈՒ-երի ամենաժամանակակից անօդաչու սարքը:   БПЛА թևերի երկարությունը  26 մետր է, թռիչքի տևողությունը  45 ժամ է, օգտակար բեռնվածությունը` 1 տոննա:

2011 թ. հուլիսին Ֆրանսիան ցանկություն էր հայտնել Իսրայելից ձեռք բերել անօդաչու  Eitan, որոնք շահել էին ամերիկյան  MQ-9 Reaper-ների հետ տենդերը:

 

 

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply