Լեւոն Արոնյանը` Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի հաղթող,տեսանյութ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2012 15:42

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ նվաճեց Վեյկ ան Զեեի սուպերմրշարի հաղթողի տիտղոսը: Վերջին տուրի կենտրոնական պարտիան Արոնյանի եւ Ռաջաբովի միջեւ ավարտվեց 12-րդ քայլում: Սեւերով խաղացած Ռաջաբովը հին հնդական պաշտպանությունը փոխակերպեց Գրյունֆելդի պաշտպանության եւ հրաժարվեց պայքարից` առաջարկելով ոչ ոքի: Արոնյանին էլ անհրաժեշտ էր հենց կես միավոր. Մագնուս Կարսենը Լյուկ վան Վելիին հաղթելու եւ Արոնյանի պարտության դեպքում կդառնար հաղթող: Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր: Ռաջաբովը 8 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է: Կարլսենը 12 տուրից հետո ունի 7,5 միավոր:


NEWS.am

Դիտվել է 3378 անգամ:
Print Friendly

Leave a Reply