Մոսկվայի մերձակայքում այրվել է “Աննա Ախմատովա”ջերմանավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:52

Մոսկվայի մերձակայքում այրվել է “Աննա Ախմատովա” ջերմանավը: Այդ մասին այսօր հաղորդում է  РИА Новости-ն` վկայակոչելով Մոսկվայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության լրատվական ծառայության ղեկավար Յուլյա Գավրիկովային: Նրա ասելով` կրակի մեջ է նավի մեկ երրորդը, որի երկարությունը   86 մետր է, իսկ լայնությունը` 15 մետր:

 Հրդեհի մասին հաղորդումը արտակարգ ծառայություններին հասել է ժ. 12:23, երբ  ջերմանավը կանգնած է եղել Մոսկվա ջրանցքի նավահանգստում, “Պչոլկա” հանգստյան տան դիմաց: Նախնական տվյալներով, հրդեհի պահին նավի վրա 10 բանվոր կար, բոլորը տարհանվել են:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկներ, ժ.13:59 –ին նրանց հաջողվել է կրակը մեկուսացնել: Տուժածների մասին տեղեկություններ  չկան:    “Աննա Ախմատովա”ջերմանավը  կառուցվել է  1959 թ., Հունգարիայում: Առաջ նրան անվանում էին “Դնեպր” ,”Միխայիլ Նազարով” և  “Վլադիմիր Մոնոմախ”.

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply