НТВ-ի գլխավոր տնօրենը հերքել է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:46

НТВ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը չի հաստատել իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում մոտ ժամանակներս ընկերության ղեկավարության փոփոխության մասին, ընդ որում հայտնում էին, որ ապագա գլխավոր տնօրենը Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն է դառնալու:

“Ես ոչինչ չգիտեմ այդ մասին”,- ասել է Կուլիստիկովը “Газете.Ru”-ին: Սիմոնյանը նույնպես չի հաստատել այն տեղեկությունը, թե իրեն նշանակելու են  НТВ-ի գլխավոր տնօրեն: “Ինձ նման բան չեն ասել”,- գրել է նա իր Twitter-ում:

Անցած հինգշաբթի օրը այն մասին, որ НТВ-ում Կուլիստիկովին փոխարինելու է Սիմոնյանը, իր  Twitter-ում հայտարարեց հեռուստամեկնաբան Կսենյա Սոբչակը: Ի դեպ, դեկտեմբերին նա հայտարարեց, որ շուտով հրաժարական է տալու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը, որը  կարճ ժամանակ անց լքեց Կրեմլը` զբաղեցնելով փոխվարչապետի պաշտոնը: Հունվարին հայտնի դարձան НТВ-ի մի շարք հրաժարականներ: Այս շաբաթ էլ ընկերությւնը լքեց փրայմ հեռարձակման տնօրինության ղեկավար Նիկոլայ Կարտոզիան: Ավելի վաղ հայտնի դարձավ , որ աշխատանքից ազատվել է հայտնի լրագրող Պավել Լոբկովը: Լրացել է նաև մեկնաբան և պրոդյուսեր Անտոն Կրասովսկու պայմանագրի ժամկետը, որը հիմա ղեկավարում է նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի նախընտրական շտաբը:

Газета.Ru

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply