Ռիգայում տոնում են Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:43

Լատվիայի մայրաքաղաքում երեկ` շաբաթ օրը, տոնեցին մեծ հետախույզ Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը: Ռիգան այսպիսով առաջին քաղաքը դարձավ, որը որոշել է նշել Արթուր Կոնան Դոյլի վեպերի հերոսի ծննդյան օրը: Այս մասին հաղորդում է Travel.ru-ն:

Հանդիսության նախաձեռնողները, որոնց աջակցել է Ռիգայի դուման, համարել են, որ հենց Ռիգան պիտի դառնա այն վայրը, որտեղ նշելու են հետախույզի ծննդյան օրը, քանի որ այստեղ են իրականացվել Իգոր Մասլեննիկովի “Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վատսոնի արկածները” ֆիլմի նկարահանումները:

Ուշագրավ է, որ Կոնան Դոյլը Հոլմսի ծննդյան տարեթիվը չի նշել: Ենթադրվում է, որ նա ծնվել է 1854 թ. (ըստ “Նրա հրաժեշտի խոնարհումը” պատմվածքի): Հեղինակի վեպերի երկրպագուները փորձել են բացահայտել ոչ միայն հետախույզի ծննդյան տարին, այլև օրը, սակայն որևէ ապացույց չի գտնվել:

Այսպիսով, 2012 թ. հունվարի 28-ին Ռիգայում նշվեց Շերլոկ Հոլմսի 158-ամյակը:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply