Սիրիան ափսոսանք է հայտնել ԱՊԼ-ի դիտորդների առաքելության դադարեցման կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:31

Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչը հունվարի 28-ին հրապարակել է հայտարարություն, որում ափսոսանք է հայտնել այդ երկրում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելության աշխատանքների դադարեցման կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է, որ երբ ԱՊԼ դիտորդների առաքելությունը լիգայի արտգործնախարարների խորհրդին ներկայացրեց զեկույցը Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որոշ արաբական պետություններ դժգոհություն հայտնեցին, և նշվում է, որ ԱՊԼ-ի որոշումը բացասական ազդեցություն կունենա հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սիրիական խնդրի քննարկման վրա, որի նատակը կարող է լինել կոչ Սիրիայի ներքին գործեր ներխուժելու  մասին, ինչպես նաև զիված խմբավորումների քաջալերումը բռնության գործողությունները հաճախակիացնելու համար:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Սիրիան շարունակում է ջանքեր գործադրել ԱՊԼ դիտորդների առաքելության խնդիրների կատարման համար և ապահովում է դիտորդների անվտանգությունը:

Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչը հունվարի 28-ին հայտարարել է, որ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին որոշում է ընդունել դադարեցնել դիտորդների առաքելությունը Սիրիայում աայնտեղ բռնության գործողությունների հաճախակիանալու պատճառով:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply