«Կոստա Կոնկորդիայի» վեց ուղեւորներ 460 մլն դոլարի հայց են ներկայացրել նավի սեփականատիրոջ դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:23

«Կոստա Կոնկորդիայի» վեց ուղեւորներ 460  մլն դոլարի հայց են ներկայացրել  նավի սեփականատիրոջ դեմ: Ինչպես հաղորդում է  The Daily Mail-ը, հայցվորները դիմել են ԱՄՆ Մայամիի դատարան, որտեղ էլ գտնվում է նավի սեփականատերը համարվող կազմակերպության մայր գրասենյակը:

Ավելի վաղ  Costa Crociere –ն պարտավորվելէր  յուրաքանչյուր ուղևորի 14 հազար դոլար փոխհատուցում տալ: այդ գումարը կծածկեր ճամփորդության, կորած ուղեբեռի , Իտալիայում անց կացրած ծախսի և հայրենիք վերադառնալու գումարը: Այն ուղևորները, ովքեր կհամաձայնեն ընկերության առաջարկին, իրավունք չեն ունենա ավելի մեծ գումար պահանջել:

“Կոստա Կոնկորդինայի” անձնակազմի անդամ, Պերուի քաղաքացի Հերի Լոբատոն Չիկագոյում մի խումբ տուժածների անունից դատի է տվել `պահանջելով նավի սեփականատիրոջից 100 միլիոն դոլար: Կոլեկտիվ հայցեր են պատրաստվում նաև Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում:

 

Համաձայն հայցադիմումի` նավաբեկության օրը ուղեւորները հայտնվել են մի իրավիճակում, երբ «ողջամտությունը հուշում էր, որ նավը խորտակվում է, իսկ անձնակազմը խցիկներ վերադառնալու հրահանգ էր տալիս»: Այդպիսով, ուղեւոներին բարոյական լուրջ վնաս է հասցվել:

Նշենք, որ «Կոստա Կոնկորդիան» նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14 –ին: Նավի վրա գտնվել էր ավելի քան  4,2 հազար մարդ: Ներկայումս գտնվել են 17 զոհերի դիակները, 20  մարդ համարվում է անհետ կորած:

 

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply