Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:26

Սիրիայի կառավարական զորքերը կրակ են բացել Դամասկոսի արվարձանի վրա, որը հայտնվել է Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների հսկողության տակ, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` հղում անելով իրավապաշտպաններին, հրանոթային կարակահերթի հետևանքով տուժել է ևս 30 մարդ: Զոհվածների ու վիրավորների թվում են հիմնականում խաղաղ բնակիչները, ինչպես նաև սիրիական բանակի դասալիքները, որոնք անցել են ընդդիմության կողմը:

Իսկ նախորդ օրը հաղորդվել է, որ բռնության հերթական բռնկման հետևանքով Սիրիայում ավելի քան 30 մարդ է զոհվել:

Ավելի վաղ Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ ընդդիմադիրները հայտարարել էին, որ մտադիր են դիմել ՄԱԿ-ի ԱԽ երկրի խաղաղ բնակչության պաշտպանության խնդրանքով:

Բաշար Ասադի վարչակարգի և ընդդիմադիրների հակամարտությունը սկսվել է 2011 թ. մարտին: Ժողովրդական խռովությունների մեկնարկից հետո զոհվել է առնվազն 7 հազար մարդ: Հունվարի 23-ին Սիրիայի ղեկավարությունը մերժեց Արաբական երկրների լիգայի` իշխանությունը հանձնելու առաջարկը:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply