Հունաստանը հրաժարվեց ԵՄ-ի կողմից բյուջեի վերահսկողությունից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 29, 2012 15:20
Հունաստանը հրաժարվեց Գերմանիայի առաջարկից: Այն վերաբերում էր եվրոկոմիսարի նշանակմանը, որը երկրի բյուջեի մասին որոշումների վրա վետոյի իրավունք կունենար: Ինչպես հաղորդում է ԲիԲիՍի-ն, կառավարության մամլո քարտուղարն ընդգծել է, որ հարկերը և ծախսերը վերահսկելու իրավունք ունի միայն Հունաստանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է, որ ԵՄ-ն կմեծացնի վերահսկողությունը Հունաստանի ֆինանսների վրա, սակայն Աթենքը կպահպանի սեփական բյուջետային քաղաքականությունը որոշելու իրավունքը:
Հիշեցնենք նաև, որ մինչև փետրվարի 15-ը Հունաստանը պետք է քննարկի”բաց և կարծր հարցերը” վարկատուների “եռյակի” հետ (Եվրահանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ), որոնք խոստանում են երկրին 130 միլիարդի վարկ տալ պարտքի վերակառուցումից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
