Կալիֆոռնիայում ձերբակալել են “Գրավիր” շարժման ավելի քան 100 ակտիվիստի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:16

Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում բախումներ են տեղի ունեցել “Գրավիր Օքլենդը” շարժման ակտիվիստների և ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է ԲիԲիՍի-ն, ձերբակալվել է ավելի քան 100 ակտիվիստ:

Ցուցարարները զինված են եղել մետաղական խողովակներով, նաև քարեր և պայթուցիկ հեղուկով շշեր են նետել: Իշխանությունները հաղորդում են, որ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ և ծխի գնդիկներ:

Բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ակտիվիստները փորձել են Օքլենդի գործարար կենտրոնում գրավել դատարկ շենքերից մեկը, որպեսզի տեղավորեն այնտեղ իրենց շտաբ-բնակարանը: Ցույցին մասնակցել է մոտ 2 հազար մարդ:

Ըստ տեղի իրավապահ մարմինների տեղեկության` վիրավորվել է 3 ոստիկան: Իսկ վնասված ցուցարարներիմասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ “Գրավիր” համընդհանուր շարժումը սկիզբ է առել Նյու Յորքում 2011 թ. սեպտեմբերին  “Գրավիր Ուոլ սթրիթը” ցույցի ալիքի վրա: Ցուցարարների պահանջները հանգում են խոշոր կորպորացիաների և բանկերի սոցիալական պատասխանատվությանը, որոնք հարստանում են, մինչդեռ մնացած 99 տոկոս բնակչության կյանքն ավելի ու ավելի ծանր է դառնում:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply