Վրաստանում ձնարբուքը առանց հոսանքի է թողել ավելի քան 60 000 ընտանիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 13:39

Վրաստանի արևմուտքում, Ցալենջիկի և Չխորոցկույի շրջաններում  ուժեղ ձնարբուքի և էլեկտրամատակարարման երեք գծերի վնասվածքի պատճառով ավելի քան  60 հազար ընտանիք մնացել են այսօր առանց հոսանքի: Այդ մասին հաղորդում են տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչները :

 

Նրանք ասում են, որ  Energo-Pro Georgia ընկերության տեխսպասարկման բրիգադները վերանորոգում են  էլեկտրամատակարարման գծերը և որ հոսանքի մատակարարումը կվերականգնվի հունվարի  29-ի երեկոյան կամ  30 –ի առավոտյան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ուժեղ ձնարբուքը խնդիրներ է ստեղծել նաև այդ շրջանների ավտոճանապարհներին, որտեղ ձյան նստվածքի բարձրությունը հասնում է մեկ մետրի  և ժամանակավորապես ընդհատվել է մայրուղիների երթևեկությունը: Այժմ , ըստ շրջանի ադմինիստրացիայի տվյալների, մայրուղիների մաքրման աշխատանքներն ավարտվել են և վերականգնվում է երթևեկությունը: Ընթանում են գյուղական ճանապարհների մաքրման աշխատանքները:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply