Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կանանց մենասահքում հաղթեց իտալուհին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2012 9:57

Մեծ Բրիտանիայի  Շեֆիլդ քաղաքում գեղասահքի Եվրոպայի  առաջնությունում  կանանց մենասահքի ոսկե մեդալը շահեց իտալուհի Կարոլինա Կոստները, ով  հավաքել էր 183,55 միավոր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Կարոլինան նվաճեց չորրորդ անգամ:

 

Արծաթը բաժին հասավ  ֆիննուհի Կիիրա Կորպիին (166,94 միավոր), իսկ բրոնզը` Վրաստանի ներկայացուցչուհի  Էլենա Գեդևաշվիլիին (165,93 միավոր):

 

Գեղասահքի Եվրոպայի  առաջնությունում  տղամարդկանց  մենասահքում  ռուսաստանցի  Եվգենի Պլյուշչենկոն  չեմպիոն դարձավ յոթերորդ անգամ: Եվս մեկ   ոսկե մեդալ ռուսական հավաքականի բերեցին զուգասահորդներ Տատյանա Վոլոսոժարը և Մաքսիմ Տրանկովը:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply