Հրանտ Մելքումյանը` «Շախմատ 960»-ի Հայաստանի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 19:06
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի «Շախմատ 960»-ի (Ֆիշերի շախմատ) 2012 թ. չեմպիոնի տիտղոսը: Երևանում անցկացված Հայաստանի այս մրցաձևի 2-րդ առաջնությունում Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը` 5 և Լեւոն Բաբուջյանը` 4 միավոր:
Մրցանակները սահմանել էր միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:






Facebook
Tweet This
Email This Post
