Միջադեպ` մայրաքաղաքի խուլ-համրերի դահլիճում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 18:55
Երևանի խուլ-համրերի մարզապալատի դահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում անցանկալի միջադեպ գրանցվեց: Երբ 49 կգ քաշայինների եզրափակչում Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանին, վերջինս ցուցադրաբար նստեց ռինգի հատակին` ցույց տալով, որ համամիտ չէ մրցավարների կայացրած վճռի հետ: Եվ այդ ժամանակ դահլիճում տուրուդմբոց սկսվեց երկու բռնցքամարտիկների երկրպագուների միջև: Տարօրինակն այն էր, որ մարզիկներն էլ ռինգը թողած, միացան ռինգից դուրս բռունցքներով հարաբերությունները պարզողներին: Մրցավարների փոխարեն իրար ծեծողներին փորձում էին բաժանել ոստիկանները: Ի դեպ, Դանիելյանը չներկայացավ պարգևատրման հանդիսավեր արարողությանը: Հայտարարվեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հարցը առաջիկայում քննարկելու է:
Ահա թե ովքեր չեմպիոն դարձան մյուս քաշային կարգերում` 52 կգ` Ռադիժիկ Թամոյան, 56 կգ` Արամ Ավագյան, 60 կգ` Վլադիմիր Սարուխանյան, 64 կգ` Արա Պուլուզյան, 69 կգ` Հրայր Մաթևոսյան, 75 կգ` Անդրանիկ Հակոբյան, 81 կգ“ Արթուր Խաչատրյան, 91 կգ` Աեքսանդր Կարագազյան, +91 կգ` Սերգո Պողոսյան:
Կանանց առաջնության չեմպիոններն են`51 կգ`Քրիստինե Սարգսյանը, 57 կգ`Լիանա Ղուկասյանը, 60 կգ` Արմինե Սինաբյանը, 75 կգ` Աշխեն Սիմոնյանը:
Առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Կորյուն Սողոմոնյանը:






Facebook
Tweet This
Email This Post
