Սերոբ Տեր-Պողոսյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել ծանր հիվանդության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 16:40
Մանկապղծության մեջ մեղադրվող և դեռ նախորդ տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանը այժմ գտնվում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժանմունքում: ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը Panorama.am—ին փոխանցել է, որ նա քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել ծանր հիվանդության պատճառով, նրա նկատմամբ շուրջօրյա հսկողություն է իրականացվում:
Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը դատապարտյալի հիվանդության ախտորոշումը հստակ չի կարող ասել: Նա գիտե միայն, որ Տեր-Պողոսյանի աղիքների վրա չարորակ ուռուցք կա, ինչն էլ անանցանելի է դարձնում աղիքները: «Պետք է ստուգվեր, քիմիոթերապիա անցներ և նոր միայն վիրահատվեր», -ասել է Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք Տեր-Պողոսյանի հիվանդությունն ընդգրկված է կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» և հնարավո՞ր է այդ պատճառով նա ազատ արձակվի, փաստաբանը նախ աել է, որ չի ստուգել` ցանկում ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև հավելել. «Եթե օրենքը թույլ կտա, թույլ կտա, եթե չէ, չէ: Նրան ազատելու համար չի արվում էս ամեն ինչը: Նրան հիվանդանոց տեղափոխելը հատուկ նպատակ չունի»:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, նախկինում Սերոբ Տեր-Պողոսյանը Ամերիկայում վիրահատության ենթարկվել է, իսկ Հայաստանում ստուգումներ է արել և քիմիոթերապիա ընդունել: «Սակայն կալանքի տակ եղած ժամանակ նա չի գնացել ստուգման և վիճակն այդպես բարդացել է», -լրացրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը մեղադրվում էր անչափահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հաար և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ): Նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:






Facebook
Tweet This
Email This Post
