Ռուս հարսները թուրքական ընտանիքներին շատ հարմար են. Դավութօղլու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 20:49
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան կատարած այցի ժամանակ անդրադարձել է թուրք-ռուսական ամուսնություններին՝ նշելով, թե թուրքական ընտանեկան մշակույթը շատ նման է ռուսականին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար կարեւոր են ռուս-թուրք ամուսնությունների աճը։ «Ռուս հարսները շատ հարմար են թուրքական ընտանիքներին։ Թուրքական ընտանեկան մշակույթը շատ նման է ռուսականին։ Ռուս հարսները նվիրված են իրենց ամուսիններին։ Իմ խորհրդականներից մեկն էլ ռուս աղջկա հետ է ամուսնացել»,-ասել է Դավութօղլուն։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
