Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Երևանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 28, 2012 16:13

Երևանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը:

«Հայաստան-Իրան. միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» թեմայով միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջազգային գիտական համագործակցությունների կենտրոնի աջակցությամբ:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply