Ուսուցիչների ատեստավորումը կավարտվի մարտի 5-ին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 28, 2012 16:03

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովները:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը, որին կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան վկայական ստացած մասնագետները, կավարտվի սույն թվականի մարտի 5-ին: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարության լրատվության բաժնից:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply