Ավտովթար Գյումրիում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 28, 2012 15:51

Գյումրիում, հունվարի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գարեգին Նժդեհի եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply