«Յուրաքանչյուր տարի`մինչեւ 2015 թ. մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ». Ս. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 28, 2012 15:22

Այսօր Եռաբլուր կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայոց բանակի բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը ռազմավարական պլանավորման անցնելն է: Նա ավելացրել է, որ մեր բանակը ավելացնում է մարտական կարողությունները սպառազինությունների ձեռքբերմամբ:   «Ռազմավարական պլանավորման մեջ մտնում է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգմացման ծրագիրը, որի համաձայն` յուրաքանչյուր տարի` մինչեւ 2015 թ. մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ, որոնք լինելու են հեռահար, ճշգրիտ եւ լուծելու են այն խնդիրները, որոնք դրված են բանակի առաջ»,-ասել է Օհանյանը:

Նախարարը նշել է, որ 2011թ-ին Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀՀ ռազմաարդյունաբերության հայեցակարգը, որի շրջանակներում միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսվում 2012թ-ին, ինչը գերակա խնդիր է համարվում ՀՀ կառավարության համար:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply