Հայ-ադրբեջանական սահմանը հատողը ադրբեջանցի սերժանտ է եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 14:49
Այսօր Եռաբլուր Պանթեոնում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանով լուրը, թե ադրբեջանացի սպան դասալքել ու անցել է հայ-ադրբեջանական սահմանը, ասել է. «Սպա չի եղել, այլ սերժանտ, դասալքել է հիմնականում միջանձնային հարաբերությունների պատճառով»:
Նախարարը նշել է, որ իրենք կզբաղվեն և ամբողջությամբ կգնահատեն իրավիճակը ու համապատասխան եզրակացություն կանեն: Նա նաև ավելացրել է, որ չի ուզում այլ բանակները թերագնահատել՝ ասելով. «Մենք գիտենք մեր առավելությունները, գիտենք նաև մեր հակառակորդի բանակում տիրող իրավիճակը: Կարևորն այն է, որ սահման հատելուց մերոնք նկատել են և մերոնք են ուղեկցել, որ ինքը գա-անցնի»,- ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
