Այրվածքներից մահացել է տանտերը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 12:43

Հունվարի 27-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագարակ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է տանտերը՝ 1973 թ. ծնված Գեորգի Ազիզբեկյանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 983 անգամ: