Նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 28, 2012 12:40
2010 թ. հունիսի 28-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող Շորժա-Վարդենիս գծատվածից 8.000 մետր հաղորդալար են գողացել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սևան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Համլետ Հովսեփյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է:
***
Հունվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ի դիտահորից 240 մետր հեռախոսամալուխ են գողացել:
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտիմետ գյուղից բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատապարտված Մուշեղ Փիլիպոսյանին և 1988 թ. ծնված Մուշեղ Սահակյանին:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք, իսկ գողացած մալուխները այրել և որպես գունավոր մետաղ հանձնել են գունավոր մետաղների ընդունման կետ:
Մ. Փիլիպոսյանը և Մ. Սահակյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Կարապետ Չարֆալակյանին, որը 2010 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply