ՀՀ նախագահն այցելել է Եռաբլուր

Պաշտոնական, Օրվա լուր | | January 28, 2012 12:46

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Բանակի 20- ամյակի կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն: Նախագահը ծաղկեպսակներ է դրել Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմների, զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի մոտ:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպայակազմը, կառավարության անդամներ, ազատամարտիկներ և այլք:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանն իր շնորհավորական խոսքն է հղել զինվորներին, իսկ բանակի ձեռքբերումներից խոսելով՝ ընդգծել. «Հայկական բանակը տարածաշրջանում լավագույնն է»:

Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին: Կհանձնվեն պետական եւ գերատեսչական պարգեւներ:

Ժամը  22.00 -ին տոնական հրավառություն կլինի,  կտրվի հրանոթային 20 համազարկ:

 

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply