Սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 12:33
Հանրապետության տարածքում այսօր եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ. սպասվում է ձյուն, կդիտվեն զգալի առատ տեղումներ:
«Meteo-tv.am»-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանոով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում հասնում է 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացած առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
ԱԻՆ լրատվության բաժնի հաղորդմամբ, միայն հունվարի 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև, գիշերը՝ առատ ձյուն: Հունվարի 29-ին և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1-3, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3 աստիճան:






Facebook
Tweet This
Email This Post
