Ցեղասպանությունների օրենքի դեմ հանդես եկող ֆրանսիացի սենատորը քննադատել է Թուրքիայի դեսպանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2012 12:24
Ֆրանսիայի Սենատի Բնապահպանականխմբակցության ղեկավար Ժան-Վենսան Պլասեն, ով դեմ է հանդես գալիս ցեղասպանությունների ժխտումը քրեականոցնող օրենքին, «անտեղի» եւ «ապակառուցողական» է համարում Փարիզում Թուրքիայի դեսպանի նամակն ուղղված սենատորներին, ով խնդրում է ստորագրել Ֆրանսիայի Սահմանադարական խորհրդին ուղղված դիմումն ընդդեմ այդ օրինագծի: Այս մասին հաղորդում է Nouvelles d’Arménie-ն` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
«Դա բացարձակապես անտեղի ու ապակառուցողական նամակ է իր ձեւով ու բովանդակությամբ: Մեզ դեսպանի նամակ պետք չէ, հասկանալու համար, թե ինչ պետք է անենք որպես սենատորներ»,-վրդովված ասել է Պլասեն:
Ընդգծելով, որ իր խմբակցությունը (10 սենատորներ) մեծամասնությամբ կստորագրի Սահմանադրական խորհրդին ուղղված դիմումը, այդուհանդերձ, նա նշել է, որ «Թուրքիայի դեսպանն իր գործողություններում շփոթել է իր դերը, որը պետք է կատարի որպես այլ երկրի դեսպան»:
Նշենք, որ Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուջուօղլուն նամակով դիմել է Ֆրանսիայի սենատորներին, խնդրելով ստորագրել Սահմանադրական խորհրդին ուղղված դիմումը, որն ուղղված է արդեն Սենատի կողմից ընդունված հիշյալ օրինագծի դեմ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
