Լևոն Արոնյանը մնում է առաջատարի դիրքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 28, 2012 11:11

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո, 11-րդ տուրում մարտականորեն էին տրամադրված: Խաղացված 7 պարտիայից  6-ն արդյունավետ ելք ունեցավ:

Ցավոք, Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց մրցաշարային աղյուսակը եզրափակող Դավիթ Նավարային: Կատարվեց 60 քայլ: Այդուհանդերձ, մեր շախմատիստը 7,5 միավաիրով շարւնակում է գլխավորել աղյուսակը: 7-ական միավոր ունեն Մագնուս Կառլսենը և Թեյմուր Ռաջաբովը: Վերջիներց կես «քայլով» ետ է մնում Վասիլի Իվանչուկը:

Սև խաղաքարերով հանդես եկածներից Բորիս Գելֆանդը հաղեց Վասիլի Իվանչուկին, Սերգեյ Կարյակինը` Լուկ վան Վելիին, Թեյմուր Ռաջաբովը` Վուգար Հաշիմովին: Իսկ ահա, սպիտակներով Մագնուս Կառլսենն առավելության հասավ Վեսելեն Թոփալովի, Ֆաբիանո Կարուանան` Անիշ Գիրիի նկատմամբ: Գատա Կամսկի-Հիկարու Նակամուրա պարտիան խաղաղ ելք ունեցավ:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply