Նիդերլանդների կառավարությունը արգելել է փարաջան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 23:11

Եվրոպայի քարտեզի վրա նորից  մի երկիր արգելք դրեց փարաջա կրելու վրա: Ֆրանսիայից և Բելգիայից հետո դա կատարում  է Նիդերլանդները: Երկրի կառավարությունը այսօր քվեարկեց հասարակական վայրերում փարաջայի և նմանատիպ դեմքը փակող այլ  զգեստներ ու ակսեսուարներ կրելու դեմ: Օրինակ

Մոտոցիկլիստների սաղավարտները: Նախարարների կաբինետը չի կասկածում, որ փաստաթուղթը կըմդունվի պարլամենտում և օրենքի ուժ կստանա: Եվ Նիդերլանդները կդառնա երրորդ եվրոպական երկիրը :

Օրենքը խախտողները, ովքեր հասարակական վայրերում` տրանսպորտում, հիվանդանոցում, դպրոցում կամ ուրիշ որևէ ադմինիստրատիվ շենքում, կտուգանվեն  380 եվրո:  Սակայն արգելքը չի տարածվի այն մարդկանց վրա, ովքեր հագնում են դիմակներ ազգային տոների, դիմակահանդեսների ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նիդերլանդներում ապրող և բուրկա կրող կանանց թիվը հայտնի չէ, բայց մահմեդականները մոտ մեկ միլիոն են , այն  դեպքում, երբ  հոլանդացիները 16,7 միլիոն են:  Ներքին գործերի նախարար Լիսբեթ Սպիսի կարծիքով, այդ որոշումը շատ կարևոր է:  “Մարդիկ բաց հասարակության մեջ պետք է շփվեն բաց”,- հայտնել է նա թղթակիցներին:

 

Ազատություն կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր անհաշտ  հակասեմիտական դիրքորոշմամբ և ելույթ է ունեցել բուրկա կրելու դեմ, ուրախությամբ արձագանքել է կառավարության որոշմանը: “Մեծ նորություն”  գրում է նա իր  “Թվիթերում”:

 

Այդպիսի արգելք գործում է ոչ միայն Բելգիայում  ու Ֆրանսիայում, այլև իսպանական Բարսելոնում: Այնտեղ սահմանափակումը տարածվում է միայն  քաղաքային հաստատությունների, շուկաների և գրադարանների վրա: Նմանատիպ օրենքի նախագծեր մշակվել են Շվեցարիայում և Իտալիայում:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply