Հանդիպել են երեքով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2012 20:44
Երկիր. Երեկ ուշ երեկոյան Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ ընտրությունների հետ կապված որոշ մանրամասներ ճշտելու եւ պարզաբանումներ կատարելու համար հանդիպում է տեղի ունեցել կոալիցիոն երեք ուժերի ղեկավարների միջեւ:
Ուշագրավ է, որ այդ հանդիպման պատճառով, մեր աղբյուրների պնդմամբ, հետաձգվել է ՕԵԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստը, որը շատերի համար վճռորոշ էր լինելու: Հանրապետականը ցանկանում է հստակեցնել ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի հետ աշխատելու մեխանիզմը:
ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեման ավելի լուրջ է: Ծառուկյանը, մեր տեղեկություններով, ոչ մի կերպ չի համաձայնում այն տարբերակին եւ ձայների այն քանակին, որ առաջարկում է Հանրապետականը:






Facebook
Tweet This
Email This Post
