Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ չի տրվում միայնակ շրջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 17:46

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը զգուշացրել է իր աշխատակիցներին` միայնակ չշրջել քաղաքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «vesti.az»-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները` հղում կատարելով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի կառավարությունը անհանգստանում է Ադրբեջանում աշխատող իր դիվանագետների համար:  Անգամ լուրեր են շրջանառվում, որ Բաքվում ֆրանսիացիները վայրից վայր են տեղափոխվում պահակախմբի ուղեկցությամբ:

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply