Ադրբեջանցիները Քարինտակում չեն հաղթել` քարինտակցիների միասնական ուժի շնորհիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 17:35

Քարինտակի հերոսամարտը ոգեշնչել է ողջ արցախահայությանը ու դարձել ելակետ: Ադրբեջանցիներին չի հաջողվել հաջողության հասնել Քարինտակում, որովհետև քարինտակցիները միասնական էին, լի կռվելու եւ հողը պաշտպանելու ուժով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի ՊԲ փոխգնդապետ Շահեն Այդինյանը` խոսելով 1992 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած Քարինտակի հերոսամարտի մասին: «Մենք հավատում էինք, որ հաջողության հասնելու ենք: Բացի այդ, եթե թողնեինք գյուղը, ապա այն դիրքը, որ կարող էին ադրբեջանցիները ձեռք բերել, տասն անգամ ավելի կդժվարացներ Շուշիի գրավումը»,- ասաց նա:  1992 թվականի հունվարի 26 առավոտյան հակառակոդրը երկու կանոնավոր գումարտակով` մոտ 800-900 մարդ, անցել է հարձակման: Ըստ նրա, ադրբեջանական կողմը նախապես պլանավորած է եղել, սակայն մարտը ցույց է տվել, որ նրանք չէին կարող իրենց հետ կռվել, քանի որ հիմնականում երիտասարդներ էին:
Քարինտակցի Արծվիկ Սարգսյանը պատմեց, որ մարտն ընդհանուր առմամբ տեւել է 12 ժամ: Ադրբեջանական կողմը թողել է 132 դիակ, բայց, ըստ այլ տեղելությունների, ավելի շատ է եղել` մոտ 200:  «Կառչած էինք մեր հողին, քարերին, մենք երբեք չէինք թողնի Քարինտակը, քանի որ ադրբեջանցիները կարող էին առաջ գնալ ու Արցախը բաժանել երկու մասի»,- ասաց Արծվիկ Սարգսյանը: Մարտական գործողություններին մասնակցել է նաեւ 15- ամյա քարինտակցի մի աղջնակ, ով զոհվել է:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply