Արցախյան պատերազմի մասին նկարահանված նյութերը չեն արխիվացվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 17:33

Արցախյան պատերազմի վավերագիրներն անհանգստացած են, որ այսօր գաղափարական զինվորի կերպարը չկա, իսկ քարոզչությունն իրականացվում է շոուի տեսքով, ինչը անթույլատրելի է, անհանգստանում են:

Արաբո ջոկատի ազատամարտիկ, վավերագիր-օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանն այսօր` hայկական բանակի 20-ամյակի առիթով, լրագրողների հետ հանդիպմանը հիշեց, թե ինչպես պատերազմի վտանգի մասին լուրն առնելուն պես կամավոր անդամագրվեց և ստացավ ոչ միայն զենք, այլ նաև փնտրեց և գտավ տեսախցիկ և դրա միջոցով փորձեց սերունդներին փոխանցել գոյապայքարը:
Ի տարբերություն նրա՝ ազատամարտիկ, վավերագիր-օպերատոր Հակոբ Պողոսյանը պատերազմ էր գնացել հատուկ նկարահանելու համար: Սակայն նա ցավով է նշում, որ ոչ միայն իրենց, այլ ընդհանրապես մյուս մարտական օպերատոների նկարահանած հսկայանական նյութերը չեն արխիվացվում և մնալով անհատների մոտ, նույնիսկ փչանում են:

«Անտարբերություն կա պետության կողմից: Պետք է մտածեն և Պաշտպանության նախարարը և ՀՀ նախագահը, որ դա է պատմությունը և մի փոքր ֆինանսական միջոցներ հատկացնելով՝ կարելի է ունենալ հարուստ արխիվ: Կարծում եմ իրենց համար դա ընդամենը 20 օրվա բենզինի ծախս է»,- ասաց նա:

Ազատամարտիկի տեսանյութերից շատ մասը հանդիսատեսին են ներկայացվել վավերագրական ֆիլմի տեսքով՝ «Թռիչք անդունդի վրայով», «Շուշիի ազատագրումը», «Խոնարհ հերոսների շարքը», որի երկրորդ մասը նա կնկարահանի հովանավորր գտնելու դեպքում:
Ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանն էլ իր հետ բերել էր արցախյան պատերազմին նվիրված իր գրականություն, որն ստեղծել է որպես ականատես ու մասնակից:

Նա առանձին գրքում անդրադարձել էր նաև պատերազմի դաշտում կռվող 62 կանանց, որոնցից 16-ը ընկել էին մարտի դաշտում:
« Նրանց մոտ կանացի սեթևեթանքներ չկային: Նրանք զինվորներ էին, ովքեր մեծ նշանակություն են ունեցել պատերազմի համար»,- նշեց նա:

Հեղինակի վերջիը գիրք՝ «Կանթեղ»-ը, ն ի տարբերություն նախորդների, որոնք ավելի շատ էպիզոդների տեսքով էին ներկայացված, պատերազմի մասին ամփոփ աշխատություն է: Սակայն այստեղ էլ հեղինակը նկատում է, որ գիրքը շատ քիչ տպաքանակով է լույս տեսել, որն արագ սպառվել է: Գրքի նոր հրատարակությունը նա անհրաժեշտ է համարում նոր սերունդների դաստիարակության համար, սակայն ինչպես նախորդ անգամ էր, այս անգամ նույնպես հովանավորի խնդիր կա:

«Արվեստի և մշակույթի հանդեպ պետական և հասարակության վերաբերմունքը շատ իներտ է: Հիմնական ուշարդրության կենտրոնում է միայն սպորտը և շոու բիզնեսը»,- ասաց նա:

Ամեն դեպքում բանախոսները համոզված են, որ չնայած բանակի նկատմամբ ճիշտ քարոզչություն չկա, այսօրվա սերունդը անհարժեշտության դեպքում պատրաստ է ինքնակամ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:

Tert.am

 

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply