Ջոբսի կինն ասել է.«Սթիվը մահացավ Գեյթսի նամակը կարդալով»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 17:06

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կինը` Լորենը,  սենսացիոն մանրամասն է պատմել նրա կյանքի վերջին րոպեների մասին: Մահվանից առաջ վերջին բանը, որ արել է Ջոբսը,  Գեյթսի նամակը կարդալն է եղել: Նամակը հայտնաբերել է կինը` Լորենը, Ջոբսի բարձի վրա: Միայն ամուսնու մահից հետո կինն իմացավ, որ մահից առաջ ամեն երեկո մահամերձ ամուսինը գաղտնի վերընթերցել է հավերժ ոխերիմ մրցակցի նամակները:

«Ես  Սթիվի մահից հետո անմիջապես զանգահարեցի Բիլլին: Նա պատմեց, որ որոշել է հրաժեշտի նամակ ուղարկել իմ ամուսնուն, երբ հասկացել է, որ Սթիվը դատապարտված է մահվան: Նամակում Բիլն իր հիացմունքն է հայտնել Սթիվի հիմնած ընկերության կապակցությամբ: Գրել է, որ երջանիկ է, որ ճանաչում է մեր ընտանիքին: Նա ասել է, որ Սթիվը հանճար է ու ներողություն է խնդրել ամենի համար: Ամուսնուս լավ ճանաչելով, գիտեմ, որ ամեն անգամ ընթերցելով այդ նամակները, նրա սիրտը կտոր-կտոր է եղել»,- պատմել է Լորենը:

IPhone-ի լեգենդար հեղինակի կինը խնդրել է Գեյթսին իր ամուսնու կենսագրականը չկարդալ, որը գրել էր Ուոլտեր Իսահակսոնը, հավատացնելով, որ «թվային աշխարհի դարակազմիկ անձնավորությունների հետ այն ոչ մի ընդհանրություն չունի, որտեղ նրանց փոխհարաբերություններն աղավաղված են ներկայացված»: Ըստ այդ շարադրանքի, Ջոբսը Գեյթսի հասցեին անպատշաճ արտահայտություններ է իրեն թույլ տվել ու տանել չի կարողացել: Լորենը խոստովանել է, որ Սթիվի համար  Գեյթսի նամակը թանկ էր, մահվանից առաջ նա նամակը պահում էր իր մահճակալի մոտ:

«Ես հիշում եմ Սթիվի յուրաքանչյուր արտահայտությունը: Նա ասում էր, որ ես  տապալել եմ Microsoft-ը, որ ես ավելի լավ է հեռանամ այդ բիզնեսից ու, որ ավելի լավ է` երկրից: Սակայն, երբ ես ու կինս բարեգործական հիմնադրամ ստեղծեցինք, ես Ջոբսի հետ համատեղ միջոցառում անցկացրեցի, հասկացա` նա լավ մարդ է, -խոստովանել է Գեյթսը:-Ես նույնիսկՍթիվի մահից մի քանի ամիս առաջ այցելեցի նրան, իսկ հետո հրաժեշտի նամակ  գրեցի, հուսալով, որ դա փոքր-ինչ կթեթևացնի նրա տխուր վախճանը»:

 

Դիտվել է 2041 անգամ:
Print Friendly

Leave a Reply