Ահաբեկչություն Բաղդատում.31 զոհ, 60 վիրավոր կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 16:38

Պայթուցիչով լցոնված ավտոմեքենան քաղաքի արևելքում թաղման արարողության ժամանակ գործի է դրվել:

Մահապարտ ահաբեկիչը մեքենան ուղղել է  հիվանդանոցի մոտ խմբված  թափորի ուղղությամբ: Հավաքվածները հրաժեշտ էին տալիս անշարժ գույքի գործակալ  Մուհամեդ ալ-Մալիկի` մեկ օր  առաջ սպանված  ընտանիքի անդամներին: Մալիկը, նրա կինն ու որդին զոհվել էին զինված ավազակների ձեռքով, Բաղդադի Յամրուկ շրջանում: Այս ահաբեկչության հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում` 4 կին, 60-ն  էլ ստացել են մարմնական վնասվածքներ: Պատահարի տեղում աշխատում են օպերատիվ խմբի աշխատակիցները: Ահաբեկչության պատասխանատվությունը    դեռևս ոչ մի կազմակերպություն   չի ստանձնել:

 

 

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply